Գտնվելու վայրը
ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Թումանյան 20
Զանգահարեք մեզ
0312 5- 18 -67
Էլ․ փոստ
gyumri6@schools.am
Նորություններ
2025-2026 Ձեռքբերումներ

5/բ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Գևորգյանը մասնակցեց սպորտային ակրոբատիկա մարզաձևի Երևանյան ներդպրոցական առաջնությանը և զբաղեցրեց երկրորդ տեղը։

<<ՀՀ վարչապետի գավաթ>> դպրոցականների լողի մրցաշարում Շիրակի մարզի թիմերը գրավել են 2-րդ տեղը։ Թիմի կազմում մեր դպրոցի սան՝ 6/ա դասարանի աշակերտուհի Եվա Ղուկասյանն է։
Շնորհավորում ենք մեր թիմերին և հաղթանակի կերտման գործում իր ներդրումն ունեցած Եվա Ղուկասյանին։

Գյումրու թիվ 6 դպրոցի աշակերտուհի Տաթև Գասաբյանը և Արմաթ ինժիներական լաբորատորիայի խմբավար Անուշ Կորկոտյանը մասնակցեցին «Դիջիթեք 2025» տեխնոլոգիական էքսպոյին՝ ներկայացնելով իրենց ստեղծած նախագիծը՝ «Փոքր տարածք զբաղեցնող ավտոկայանատեղի»-ն։

2024 թվականից սկսած, դպրոցի տնօրինության և անգլերենի ուսուցչուհի Ա․ Միրանյանի նախաձեռնությամբ, մեր կրթօջախը սկսել է արդյունավետ համագործակցություն «Խաղաղության կորպուս Հայաստան» (Peace Corps Armenia) միջազգային կազմակերպության հետ։ Այս գործընկերության շրջանակներում մեր աշակերտները բացառիկ հնարավորություն են ստացել զարգացնելու իրենց խոսակցական և լսողական հմտությունները լեզվակիր կամավոր Քայլի Սքարզաֆավայի հետ անմիջական հաղորդակցման միջոցով։ Այդ համագործակցության արդյունքում Խաղաղության կորպուս Հայաստան» Peace Corps Armenia հնարավորություն է ընձեռել դպրոցին ձեռք բերել ժամանակակից էլեկտրոնային գրատաղտակ և ձևավորել անգլերեն լեզվի դասասենյակ։
Նորություններ
Մեր Մասին
«Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց»-ը տարիների ընթացքում ապահովել է բարձրակարգ ուսուցում՝ համադրելով ավանդական արժեքներն ու ժամանակակից մոտեցումները յուրաքանչյուր երեխայի բազմակողմ զարգացման նպատակով։
Արագ հղումներ
Աշխատանքային ժամեր
- Երկ - Ուրբ:
- Շաբաթ:
- Կիրակի:
- 09:00 - 16:00
- Դասեր չկան
- Դասեր չկան
Բարի գալուստ «Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց»
Հեղինակային իրավունք © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են։
